«Շանթ-2015» զորավարժությունների շրջանակում կայացել է ՀՀ կառավարության պայմանական արտագնա նիստ

«Շանթ-2015» զորավարժությունների շրջանակում կայացել է ՀՀ կառավարության պայմանական արտագնա նիստ

«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 5-ին կայացել է ՀՀ կառավարության պայմանական արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի անցակցման հիմնական նպատակը հնարավոր փախստականների հիմնախնդիրները տեղում ուսումնասիրելն ու դրանց անհապաղ լուծումներ տալն է եղել:

Մինչ նիստի օրակարգային հարցին անցնելը, կառավարության ղեկավարը, «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարով, ընդունել է փախստականների խմբին, ծանոթացել նրանց մտահոգող խնդիրներին:

Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին արագ լուծումներ տալ փախստականների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին: Ներկայացված խնդրի վերաբերյալ ընդունվել է կառավարության որոշում:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության արտագնա նիստը հրավիրվել է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում