Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ բարձր է 7 սանտիմետրով

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ բարձր է 7 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը, թեև սեպտեմբերի 15-ի նիշի համեմատ նվազել է 4 սանտիմետրով, սակայն նախորդ տարվա հոկտեմբերի 13-ի համեմատությամբ բարձր է 7 սանտիմետրով:

Ինչպես տեղեկացրին Գավառի Օրհուս բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, այս տարվա հոկտեմբերի 13-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 26 սանտիմետր բարձրության վրա: Լճի ջրային պաշարների վրա դրական ազդեցություն են թողել հոկտեմբերի առատ տեղումները, որոնց քանակությունն անցած 12 օրերին կազմել է 18 միլիմետր:

Խոսրով Խլղաթյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում