Հովիկ Աբրահամյանը «Al Fahim Group»-ի նախագահի հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումների հնարավորությունները

Հովիկ Աբրահամյանը «Al Fahim Group»-ի նախագահի հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումների հնարավորությունները

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրություններում գործող «Al Fahim Group» ընկերության նախագահ Սաիդ Աբդուլ Ջալիլ Ալ-Ֆահիմին: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Սաիդ Աբդուլ Ջալիլ Ալ-Ֆահիմին նշել է, որ իր ղեկավարած ընկերությունը շահագրգռված է մեր երկրում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումներ կատարելու հարցում և պատրաստ է համագործակցել տարբեր ուղղություններով:

Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է գործարար միջավայրի շարունակական բարելավման քաղաքականություն և քայլեր է իրականացնում բիզնեսով զբաղվելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են մի շարք՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության, մեքենաշինության և այլ ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում