«Հրապարակ». ԲՀԿ այսօրվա ղեկավարությունը տագնապում է Ծառուկյանի վերադարձի մտքից

«Հրապարակ». ԲՀԿ այսօրվա ղեկավարությունը տագնապում է Ծառուկյանի վերադարձի մտքից

Գագիկ Ծառուկյանն այսօր դառնում է 59 տարեկան: Արդեն մի քանի օր է՝ նա գտնվում է Պրահայում, ՀԱՕԿ պատվիրակությամբ` մասնակցելու ՄՕԿ-ի համաժողովին: Կվերադառնա՞ ծննդյան օրն այստեղ նշելու, «Հրապարակ»-ը հարցրել է նրա մերձավորներից մեկին: «Ո՛չ, պարոն Ծառուկյանն իր ծննդյան օրերին գրեթե Հայաստանում չի լինում, համ էլ կլոր տարեթիվ չէ»: Բա ո՞նց եք շնորհավորելու: «Զանգելու ենք»: Սակայն ասում են՝ քիչ հավանական է, որ մնա Պրահայում, ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների, նա կմեկնի Բելառուս` իր ծննդյան օրը Բատկայի հետ անցկացնելու:

«Սակայն սա չի խանգարում, որ նրա նախկին թիմակիցներն ինտենսիվորեն լուրեր տարածեն, թե Ծառուկյանն աջակցում է «այո»-ի շտաբին, ուստիև վերադառնալու ծրագրեր ունի: Իսկ կայքերից մեկում էլ հոդված էին տպագրել՝ հարցադրումով, թե ինչու չի հանձնում ԱԺ մանդատը. եթե քաղաքականություն վերադառնալու նպատակ չունենար, կհանձներ այն: Պարզ է, որ ԲՀԿ այսօրվա ղեկավարությունը տագնապում է Ծառուկյանի վերադարձի մտքից և նրա ստվերի հետ է արդեն կռիվ տալիս»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում