7,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պերուում

7,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պերուում

7,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պերուում՝ Բրազիլիայի հետ սահմանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:

Երկրաշարժը գրանցվել է նոյեմբերի 25-ին Երեւանի ժամանակով ժամը 02:45-ին: Ըստ վերջին տվյալների՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Իբերիա քաղաքից 173 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը 602,3 կիլոմետր խորության վրա էր:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Ցունամիի առաջացման սպառնալիք չի հայտարարվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում