ԼՂՀ բանակցություններն անցնելու են անհավասար պայմաններում. երկիրը ներկայացնող գլխավոր պաշտոնյան լինելու է նշանակված. Ազատ Արշակյան

ԼՂՀ բանակցություններն անցնելու են անհավասար պայմաններում. երկիրը ներկայացնող գլխավոր պաշտոնյան լինելու է  նշանակված. Ազատ Արշակյան

 

Արմավիր մարզի Ապագա համայնքում Հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը ներկայացրեց նախագծում նախատեսված նախագահի լիազորությունները` նշելով, որ  ՀՀ Նախագահին խիստ վերապահված է ընդամենը երկու ֆունկցիա` ուղերձով դիմել ժողովրդին և Սահմանադրական դատարան:

Ըստ նրա` բոլոր պարամետրերն ամրագրված են, թե ով կարող է լինել նախարար կամ ստանալ բարձրագույն զինվորական կոչում:

Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանն իր հերթին  անդրադարձավ ԼՂՀ հակամարտության բանակցությունների վերաբերյալ նախատեսված փոփոխությունների ազդեցությանը:

 

«Մեր երկիրը ներկայացնող երկու գլխավոր պաշտոնյաները նշանակված են լինելու, նա ժողովրդի կողմից ընտրված չէ: Այսինքն` երկրորդական կարգի, կիսատ մանդատ բունեցող մարդկանց ուղարկելու ենք առաջնային մանդատով ընտրված երկրների ղեկավարների հետ հանդիպման, բանակցությունները լինելու են անհավասար, նույնիսկ Ադրբեջանի նախագահի հետ հավասար կարգավիճակ նա չի ունենալու: Սա այսպես ասած` դիվերսիա է ԼՂՀ-ի դեմ, դավադրություն է մեր պետության դեմ»,-ասաց նա:

Հանրապետական խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը նշեց, որ երկու ընտրություն կա` կամ գնում ենք հետ, կամ՝ առաջ` վստահեցնելով մեկ-երկու տարում տեսնելու ենք այդ փոփոխությունը դրական.«Եթե ուզում եք մեր երկրում ինչ-որ բան փոխվի այո ասեք այս նախագծին, որովհետև սա առաջընթացի նախագիծ է, սա փոփոխություններ ենթադրող նախագիծ է, և այս Սահմանադրությունը հնարավորություն է տալու ավելի լավ կառավարել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում