Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Երևան

Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Երևան

Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 1-ին եռօրյա պաշտոնական այցով կայցելի Երեւան: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ-ում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում կամփոփվեն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպման արդյունքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում