Toyota Motor-ը դարձել է Ճապոնիայում առաջին կորպորացիան, որի եկամուտը ռեկորդային աճել է

Toyota Motor-ը դարձել է Ճապոնիայում առաջին կորպորացիան, որի եկամուտը ռեկորդային աճել է

Toyota Motor-ի օպերացիոն եկամուտը 2023թ․ կազմել է 5,35 տրիլիոն իեն (34,4 մլրդ դոլար)։ Այդ մասին նշված է կորպորացիայի հրապարակած ֆինանսական հաշվետվության մեջ։

Ցուցանիշը ներառոււմ է նաև կորպորացիայի մաս կազմող Daihatsu և Hino արտադրողների արդյունքները։ Ըստ այդմ՝ եկամուտը մեկ տարվա ընթացքում  է 96,4 տոկոսով՝ հիմնականում դոլարի նկատմամբ իենի ունեցած ցածր կուրսի շնորհիվ։

Toyota ընկերության մաքուր եկամուտը 2023թ․ ապրիլից մինչև 2024թ․ մարտ կազմել է 4,9 տրիլիոն իեն (31,5 մլրդ դոլար), ինչն այդ ընկերության պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է։

Այդպիսով Toyota Motor-ը դարձել է Ճապոնիայի պատմության մեջ առաջին ընկերությունը, որի օպերացիոն եկամուտը մեկ տարում գերազանցել է 5 տրիլիոն իենը։

2023 ֆինանսական տարում կորպորացիան ամբողջ աշխարհում վաճառել է ավելի քան 10,3 մլն ավտոմեքենա, ինչը ևս ռեկորդային էր Toyota Motor-ի ողջ պատմության ընթացքում։ Իրացման ծավալն անցյալ տարվա համեմատ՝ աճել է 7,3 տոկոսով։ Ընկերության ներկայացուցիչները դա պայմանավորում են հիմնականում Ճապոնիայում, ԱՄՆ-ում և ԵՄ անդամ երկրներում առկա կայուն պահանջարկով։ Միևնույն ժամանակ, վաճառքների ծավալը կրճատվել է Չինաստանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում