Նոր էլեկտրակայանը կարող է դառնալ ավելի էժան էլեկտրաէներգիաի աղբյուր

Նոր էլեկտրակայանը կարող է դառնալ ավելի էժան էլեկտրաէներգիաի աղբյուր

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Լոռվա մարզի Վանաձոր քաղաքի մոտակայքում «Համակցված Շոգեգազային ցիկլովե 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման և շահագործման վերաբերյալ Փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը և դրա հետագա իրագործմանը:

ՀՀ կառավարությանն և «Գրեյնջ Փաուերե ՍՊԸ-ն փոխադարձ հետաքրքրվածություն են ցուցաբերել «Համակցված Շոգեգազային ցիկլովե 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ և ոչ պակաս 50,5% ընդհանուր ՕԳԳ ապահովող էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման համար:

«Գրեյնջ Փաուերե ՍՊԸ-ն, այս բնագավառում նշանակալի փորձ, տեխնիկական և ֆինանսական հնարավորություններ ունի, և իր հետաքրքրվածությունն է արտահայտել էլեկտրակայանի կառուցման և հետագա սպասարկման վերաբերյալ՝ հանձն առնելով այդ նախագծի իրականալիությունը ստուգել նաև վստահելի տեխնոլոգիական և ֆինանսական գործընկերների ներգրավման միջոցով:

«Գրեյնջ Փաուերե ՍՊԸ-ն պարտավորվում է 4 ամսվա ընթացքում ստուգել Էլեկտրակայանին վերաբերվող նախագծի իրականալիությունը և նախագծի իրականացման դեպքում Հայաստանում կհիմնի առևտրային կազմակերպություն, որի հետ կկնքվի Էլեկտրակայանի կառուցման վերջնական պայմանագիր:

Պայմանագրի համաձայն՝ ՀՀ կառավարությունը կաջակցի Գրեյնջ Փաուեր-ին ձեռք բերել հողատարածք՝ Էլեկտրակայանի կառուցման համար՝ ՀՀ Լոռվա մարզի Վանաձոր քաղաքի մոտակայքում:

Գրեյնջ Փաուեր-ն պարտավորվում է Պայմանագրի կնքման պահից 30 ամսվա ընթացքում իր հաշվին կառուցել Էլեկտրակայանը, իսկ ՀՀ կառավարությունը պարտավորվում է Էլեկտրակայանը կառուցելուց հետո 20 տարուց ոչ պակաս ժամանակահատվածում երաշխավորել էլեկտրաէներգիայի արտադրության համար Էլեկտրակայանին անհրաժեշտ գազի մատակարարումը (1000 խմ համար 230,8167 ԱՄՆ-ի դոլար գնով՝ գումարած ՀՀ–ում գործող հարկերը, տուրքերը և այլ վճարումները): Գրեյնջ Փաուեր-ն պարտավորվում է վաճառել ողջ էլեկտրաէներգիան ՀՀ կառավարությանը, իսկ վերջինս՝ երաշխավորում է դրա ձեռք բերումը՝ 6,62 ԱՄՆ դոլար ցենտ գնով՝ գումարած ԱԱՀ-ն և ցանկացած լրացուցիչ ուղղակի հարկ կամ տուրք (էլեկտրաէներգիայի վաճառքի գինը կվերահաշվարկվի էլեկտրաէներգիայի սակագնում ներառված բնական գազի սակագնի աճի կամ նվազման դեպքում):

Կողմերն իրենց իրավունք են վերապահում՝ հետագայում դիտարկել գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ուրվագծում Էլեկտրակայանի ներառման հարցը և ստորագրել համապատասխան պայմանագիր այդ մասին:

Նման էլեկտրակայանի կառուցումը արդիական և պահանջարկված է, հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված և ավելի ցածր ծախսեր պահանջող էլեկտրաէներգիայի կայուն և աճող անհրաժեշտությունը:

Հանրապետության էներգահամակարգի արտադրական հզորությունների զարգացումը կնպաստի էներգետիկ անվտանգության և կենսունակության ապահովմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում