«Ժողովուրդ». Քաղաքապետարանը շարունակում է «զարմացնել» իր ախորժակով

«Ժողովուրդ». Քաղաքապետարանը շարունակում է «զարմացնել» իր ախորժակով

«Ժողովուրդ»-ում կարդում ենք. «Երևանի քաղաքապետարանի աստղաբաշխական ծախսերին «Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել: Սակայն Երևանի քաղաքապետարանը շարունակում է մեզ «զարմացնել» իր անհագուրդ ախորժակով: Տարոն Մարգարյանի քաղաքապետ դառնալուց հետո նրա քարոզիչները իբրև «արված գործ» մատնանշում են մայրաքաղաքի կենտրոնի մի քանի տարածքների կանաչապատ լինելու փաստը:

Սակայն, երբ ուսումնասիրում ենք Երևանի քաղաքապետարանի ծախսերի կառուցվածքը, պարզվում է, որ կանաչապատման համար համայնքի բյուջեից տարեկան ծախսվում է շուրջ մեկ միլիարդ դրամ:

Մասնավորապես, անցած տարի Երևանի քաղաքապետարանը վեց վարչական շրջանների կանաչապատման համար հատկացրել է շուրջ 900 մլն դրամ: Իհարկե, տարեկան մի քանի տասնյակ միլիոն դրամ միայն կոնյակների վրա ծախսող քաղաքապետարանի դեպքում ողջ մայրաքաղաքի կանաչապատման համար մեկ միլիարդ և ավել դրամ ծախսելը ինչ-որ տեղ նույնիսկ «համեստություն» է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում