Մանրամասներ Արմեն Ջիգարխանյանի հոսպիտալացումից

Մանրամասներ Արմեն Ջիգարխանյանի հոսպիտալացումից

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է մարտի 5-ին` առավոտյան ժամը 10-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մոսկվայի Շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտից, որտեղի կարդիոլոգիական վերակենդանացման բաժանմունքում էլ այժմ գտնվում է Արմեն Ջիգարխանյանը: Ինստիտուտում հրաժարվեցին Արմեն Ջիգրախանյանի առողջական վիճակի մասին մանրամասն տեղեկություն հաղորդել:

«Առայժմ չենք կարող որևէ տեղեկատվություն տրամադրել, միայն հաստատում ենք, որ Արմեն Ջիգարխանյանը մեր բժշկական հաստատություն է տեղափոխվել սրտի խնդիրների պատճառով այսօր առավոտյան ժամը 10-ի սահմաններում: Այժմ իրականացվում են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները: Ավարտելուց հետո նոր կարող ենք տեղեկատվություն տալ»,-ասաց Շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի ընդունարանի աշխատակիցը:

Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում: Արմեն Ջիգարխանյանը սերում է թիֆլիսահայ հնագույն սերունդից։ Նա մեծացել է ռուսալեզու միջավայրում, սովորել ռուսական դպրոցում և միևնույն տքնաջանությամբ տիրապետել է հայկական և ռուսական մշակույթի այբուբենին։ Մայրը՝ Ելենա Վասիլևնան, մոլի թատերասեր էր և բաց չէր թողնում ոչ մի դրամատիկական և օպերային ներկայացում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում