AM | RU
USD
EUR
RUB

Ի՞նչ կապ ունեն հաճախորդների տվյալները մարքեթինգի հետ

Հաճախորդների տվյալների իմացության խորությունը վկայում է բիզնեսի պրոֆեսիոնալիզմի մասին: Հայաստանում հաճախ ընկերություններն իրենց հաճախորդների մասին ոչ մի տեղեկատվություն չունեն, իսկ ունենալու դեպքում էլ տեղեկատվությունը հավաքվում է թղթե տետրերում կամ, որ ավելի վատ է` հիշողությունում:

Հաճախորդների մասին տեղեկատվություն հավաքելու և օգտագործելու արդյունավետության մի քանի չափանիշ կա` ի՞նչ կրիչի վրա է հավաքվում տեղեկատվությունը, ի՞նչ տեղեկատվություն է հավաքվում և ի՞նչ նպատակով է հավաքվում:

1. Ինչ կրիչներով եք հավաքում տեղեկատվությունը: Հաճախորդների տվյալները կուտակելու և վերլուծելու լավագույն միջոցը CRM-ն է (customer relationship management): CRM կարելի է համարել տեղեկատվության կուտակման ցանկացած տարբերակ, որն օգնում է հասկանալ ու բարելավել հարաբերությունները հաճախորդների հետ:

Տեղեկատվություն հավաքելը կարելի է սկսել Microsoft Excel-ից կամ google sheet-ից, բայց ամենալավ տարբերակը հատուկ այդ նպատակով ստեղծված CRM համակարգերն են: CRM-ը կարող է արժենալ մի քանի հազար դոլարից սկսած մինչև մի քանի միլիոն դոլար: Եթե մեծ ընկերություն չեք ու մեծ քանակի տեղեկատության վերլուծություն կարիք չունեք, ապա կարելի է սկսել շատ մատչելի օրինակից, հատկապես, որ մենք ՀՀ-ում ունենք հայկական արտադրության ու արտասահմանյան օրինակների հետ համեմատած շատ մատչելի ու որակյալ տարբերակ (www.mersoft.am):

2. Ինչ կոնտենտ եք հավաքում: Հաճախորդի մասին տեղեկատվությունը պետք է կուտակվի ըստ բիզնեսի խնդիրների: Շատ կարևոր է, որ տեղեկատվությունը չմնա մենեջերի կամ ինչ-որ թղթերի հույսին: Մենեջերին կհեռացնեք, իսկ թղթերը կկորեն, ինչի հետ կկորի նաև թանկագին ինֆորմացիան:

3. Ինչ խնդիր եք լուծում: Հաճախորդների մասին տեղեկատվություն հավաքելուց առաջ անհրաժեշտ է ռազմավարություն մշակել, թե ինչ խնդիրներ լուծելու համար է նախատեսված տեղեկատվությունը: Վերոնշյալ հարցի պատասխանի համապատասխան կարելի է որոշել, թե ինչ տեղեկատվություն եք հավաքելու: Հաճախորդի մասին տեղեկատվությունը պետք է օգնի կոնկրետ խնդիրներ լուծել:

Հաճախորդների մասին տեղեկատվությունը անհրաժեշտ է օգտագործել մի քանի նպատակներով.

· Սպասարկման որակի բարձրացում: Տվյալների բազան ընդունված է օգտագործել որոշ հաճախորդներին առավելություններ տալու, ծնունդը, տոները շնորհավորելու համար:

· Վաճառքի բաժնի աշխատանքների արդյունավետությունը հասկանալու նպատակով: Վաճառքի բաժնի գործընթացները պատկերացնելու համար տեղեկատվական համակարգի առկայութունը օգնում է ավելի լավ պատկերացնել ընթացիք գործընթացներն ու հիմնարար լուծումներ գտնել ընթացիք խնդիրների վերաբերյալ:

· Ունենալ ընդհանրացված և համակարգված տեղեկատվական բազա վաճառքի և հաճախորդների հետ կապված:

· Ունենալ հնարավորինս մեծ քանակի մշտական հաճախորդներ, որոնց հետ հարաբերությունները համակարգված կլինեն:

· CRM-ի առկայությունը հնարավորություն է տալիս ունենալ պատրաստի որոշումներ որոշակի իրավիճակների համար, ինչն արագացնում է բիզնես գործընթացները և մեծացնում է արդյունավետությունը:

Տեղեկատվական բազան ընկերության մարքեթինգի, վաճառքի բաժնի ու ՏՏ-ի (տեղեկատվական տեխնոլոգիաներ) համատեղ աշխատանքի արդյունքը պետք է հանդիսանա:

Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ
Մարքեթինգային այլ գործիքների մասին Չոր մարքեթինգ կուրսի ընթացքում:

 

Լրահոս
Հայ-ֆրանսիական մանկական նվագախումբը համերգներ կունենա Ֆրանսիայում և Շվեյցարիայում Զեմանը կողմ է ԵՄ-ից Չեխիայի դուրս գալու հարցով հանրաքվեի անցկացմանը Ադրբեջանի քայլերը վկայում են այդ երկրում առկա լուրջ ճգնաժամի մասին. Դավիթ Բաբայան ՀՀ պաշտպանության նախարարը քաղաքացիների ընդունելություն է անցկացրել Արցախի ԱԳ նախարարը Բելգիայի Սենատի անդամի հետ քննարկել համագործակցության ընդլայնումը ԵՄ-ն ակնկալում է լարվածության թուլացում ԼՂ հակամարտության գոտում. ԵՄ խոսնակ Հայաստանի պատվիրակությունը Հաագայում մասնակցում է ՄԱԿ-ի պետական ծառայության ֆորումին Վայոց ձորի մարզի դպրոցները նոր համակարգիչներով և տպիչներով հագեցած սենյակներ կունենան Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ (լուսանկարներ) Ակտիվ բուժական միջոցառումներ. Կամավոր Խաչատրյանը ներկայացնում է Արցախում վիրավորված զինծառայողների վիճակը Դավիթ Լոքյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասին ԱՄԷ-ն հրապարակել է Կատարին առաջադրվող պահանջները Հայաստանի ՊՆ առաջին տեղակալն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին Երեւանում ծնված հնգյակի երկու աղջիկները շուտով դուրս կգրվեն Ադրբեջանական շուկայում վերջերս հայտնվել են հայկական կարտոֆիլ և ծիրան Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Սուրբ Սոֆիայի տաճարում Ղուրանի ընթերցումը Չեխիայի դեսպանը հայ-չեխական տնտեսական հարաբերություններում առաջխաղացում է նկատում Վիրավոր զինվորի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, սակայն հաջողվել է այն կայունացնել. Կամավոր Խաչատրյան Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է ԵԺԿ ընդլայնված կազմով գագաթնաժողովին Չեխիայի դեսպանը հայ-չեխական տնտեսական հարաբերություններում առաջխաղացում է նկատում Թուրքիան Կատար է տեղափոխել իր զինվորականների առաջին խումբը Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը կայցելի Բելգրադ Ադանայում ԻՊ դեմ գործողություն է իրականացվել. ձերբակալված է յոթ մարդ ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենա նամակ-համաձայնագրի ստորագրման արարողություն Գերմանիայի ևս երկու քաղաք հրաժարվել է ելույթի համար սրահ տրամադրել Էրդողանին Ինջիրլիքից Գերմանիայի զինվորների դուրսբերումը կանդրադառնա Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների վրա. թուրքագետ Լապշինի գործով դատական նիստը կկայանա հունիսի 30-ին Արցախի խորհրդարանում ընդունել են բելգիացի սենատոր Յորիս Պոշետին Դեպի ԵՄ տարածք հայկական ապրանքների արտահանման հիմնական մասն օգտվում է «GSP+» համակարգից Երևանի մետրոպոլիտենում իրականացվելու է վարժանք Կրթության պետական տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետը ձերբակալվել է Հայաստանից ԵՄ մինչև 6000 եվրոյի ապրանք արտահանելու դեպքում սերտիֆիկատի կարիք չի լինի Զավեն Կարապետյանը ՀՀ զինված ուժերում չի ծառայել. ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը պետք է համարժեք պատասխան տրվի. Ալավերդյան Ինդոնեզիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Թուրքիան իր քաղաքականությամբ հեռանում է Եվրամիությունից. ԵԽ զեկուցող Չեխիայի դեսպանը որեւէ կապ չի տեսնում Պյոտր Սվիտալսկիի հայտարարության եւ Հայաստանի ներքին գործերի միջեւ Լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու բոլոր դեպքերը ՀՀ ՄԻՊ- ի ուշադրության կենտրոնում են Մեկնարկում է ԵԺԿ գագաթնաժողովը. ՀՀ Նախագահը ժամանել է Բելգիայի թագավորական ակադեմիա Կարեն Կարապետյանը համոզված է՝ կառավարության ծրագիրը պետությունը փոխելու է դեպի լավը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan