Հայտնաբերվել է Boeing 737 -ի «սև արկղերից» մեկը. կտարվի միջազգային հետաքննություն (տեսանյութ)

Հայտնաբերվել է  Boeing 737 -ի «սև արկղերից» մեկը. կտարվի միջազգային հետաքննություն (տեսանյութ)

Հայտնաբերվել է Դոնի  Ռոստովում աղետի ենթարկված  Boeing 737 ինքնաթիռի «սև արկղերից» մեկը հայտնաբերվել է: Միջպետական ավիացիոն հանձնաժողովն արդեն սկսել է աղետի հետաքննությունը, առաջիկայում նրան կմիանան փորձագետներ Արաբական Միացյալ Էմիրություններից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից: 

«Հանձնաժողովը սկսել է աշխատանքները: Մոտակա ժամանակներս հանձնաժողովի աշխատանքներին կմիանան նաեւ ԱՄԷ-ի՝ օդանավի գրանցման ու շահագործման պետության, ԱՄՆ-ի՝ օդանավը մշակող ու արտադրող պետության և Ֆրանսիայի՝ շարժիչներ մշակող պետության փորձագետները»,-նշված է Միջպետական ավիացիոն հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Ի դեպ, Դոնի Ռոստովում հայտարարված է եղանակային վտանգավորության «կարմիր» մակարդակ: «Աերոֆլոտ»-ը հետաձգել է Դոնի Ռոստովից և դեպի Դոնի Ռոստով իր բոլոր չվերթները:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ տեղի ժամանակով 03։50-ին, վթարի է ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել են բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները։ Ինքնաթիռը Դոնի Ռոստով էր մեկնել Դուբայից։  

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում