Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ մի շարք մշակութային գործիչներ արժանացան պարգևների

Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ մի շարք մշակութային գործիչներ արժանացան պարգևների

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով`Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ պարգևատրվեցին մի շարք մշակույթի գործիչներ: Պարգևները մարտի 25-ին նրանց հանձնեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:

«Ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս մասնագիտական տոնի առթիվ, ցանկանալ ստեղծագործական հաջողություններ: Տոնը առիթ է արժևորելու ձեր մեկ տարվա աշխատանքը: Յուրաքանչյուր տարի այս օրը հավաքվում ենք գնահատական տալու, խոսելու թատրոնի զարգացման մասին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց Արթուր Պողոսյանը`ընթերցելով պարգևատրվածների և արարողության մասնակիցների համար ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղերձը`Թատրոնի միջազգային օրվա առթիվ:

«Մենք ունենք հազարամյակներից եկող թատերական ավանդույթներ: Թատրոնը մեզ համար եղել է բոլոր արատների, հաջողությունների ցուցադրման վայր, ուսուցանող միջավայր հասարակության համար»,-հավելեց Արթուր Պողոսյանը:

ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալներ հանձնվեցին դերասաններ Սերգեյ Մաղալյանին, Զավեն Աբրահամյանին, Լիլիթ Աբելյանին, Արման Նավասարդյանին, Մարինե Պետրոսյանին, Յուրի Կոստանյանին, Արթուր Պապիկյանին, Հարություն Մինասյանին, Լևոն Մելոյանին, Հայկուհի Խուդավերդյանին, Աշոտ Սարգսյանին, Ագնեսա Շահնազարյանին: Հանձնվեցին նաև բազմաթիվ պատվոգրեր ու շնորհակալագրեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում