Ցուկերբերգի կարողությունը մի քանի ժամում ավելացել է 3,6 մլրդ դոլարով

Ցուկերբերգի կարողությունը մի քանի ժամում ավելացել է 3,6 մլրդ դոլարով

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կարողությունը NASDAQ ամերիկյան բորսայում աճուրդների մի քանի ժամվա ընթացքում ավելացել է 3,6 մլրդ դոլարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 28-ին հայտնել է vc.ru պորտալը:

Նշվում է, որ NASDAQ-ում ապրիլի 27-ին սակարկությունների փակման պահին Facebook-ի մեկ բաժնետոմսն արժեր 108,9 դոլար: Ապրիլի 28-ին արժեթղթերի արժեքը հասել է 117,84 դոլարի:

Ցուկերբերգն այժմ հինգերորդ տեղն է զբաղեցրել Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում առաջ անցնելով աշխարհում կազմակերպությունների համար ծրագրային ապահովման խոշորագույն արտադրող Oracle-ի ստեղծողից Լարի Էլիսոնից: Ներկայում Ցուկերբերգի կարողությունը գնահատվում է 51,1 մլրդ դոլար:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, Facebook ընկերությունը հաշվետվություն է ներկայացրել 2016 թվականի առաջին եռամսյակում 195 տոկոսով շահույթի աճի մասին: Նշված ժամանակահատվածում զուտ շահույթը կազմել է 1,5 մլրդ դոլար՝ մեկ տարի առաջվա 512 մլն դոլարի դիմաց:

Նման աճը բացատրվում է, մասնավորապես, գովազդից եկամուտների ավելացմամբ, որոնք կազմել են 5,2 մլրդ դոլար:

Facebook-ը հասույթը եռամսյակի ընթացքում կազմել է շուրջ 5,4 մլրդ դոլար, ինչը 52 տոկոսով ավեի է, քան մեկ տարի առաջ:

Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը նաեւ անցյալ տարվա համեմատությամբ ակտիվ օգտատերերի թվի աճ է արձանագրել 15 տոկոսով: Այդ ցուցանիշը կազմել է 1,65 մլրդ մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում