Կամավոր մեկնած Վանաձորի նախկին քաղաքապետը «Եղնիկներ»-ում ծանր վիրավորվել է (ֆոտո)

Կամավոր մեկնած Վանաձորի նախկին քաղաքապետը «Եղնիկներ»-ում ծանր վիրավորվել է (ֆոտո)

Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասի առաջնագծի դիրքերից մեկում թշնամու ականանետից ծանր վիրավորում է ստացել Վանաձորի առաջին քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է «Լոռի» հեռուսաընկերության գործադիր տնօրեն Նարինե Ավետիսյանը:

Նա կամավորական ջոկատի մարտիկների եւ զինվորների հետ զենքը ձեռքին պաշտպանում էր սահմանը թշնամուց: Անդրանիկին Մարտակերտի հոսպիտալից տեղափոխել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, քանի որ վիճակը ծանր է, ականանետի պայթյունից նա կորցրել է մեկ ոտքը եւ մարմնում առկա են արկի բեկորներ, միացված է արհեստական շնչառության ապարատին:

Ստեփանակերտի հոսպիտալից «Լոռի» հեռուստաընկերությանը տեղեկացրին, որ վիճակը ծայրահեղ ծանր է, բայց կյանքին վտանգ չի սպառնում, պատրաստվում են նոր վիրահատություն կատարել, այս անգամ մարմնից պետք է հեռացվեն բեկորները:

«Ա. Հարությունյանը 61 տարեկան է, եւ կնոջ պատմելով, հրամանատարը տարիքի պատճառով չի ցանկացել վերցնել նրան որպես կամավոր, սակայն Հարությունյանը պնդել է, որ պիտի գնա եւ լինի զինվորների կողքին: Ա. Հարությունյանի որդին բարձրաստիճան զինվորական է եւ նա եւս գտնվում է սահմանամերձ շրջաններում»,-գրել է Նարինե Ավետիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում