Եկեղեցին շարունակում է օգնել Արցախին

Եկեղեցին շարունակում է օգնել Արցախին

ԵՀԽ Հայաստանյան կլոր սեղան հիմնադրամը շարունակում է Արցախի ապրիլյան քառօրյա պատերազմից տուժած ընտանիքներին օգնության տրամադրումը: Հայ առաքելական եկեղեցու սոցիալական կենտրոնի հետ անցած մի քանի շաբաթվա ընթացքում Կլոր սեղան հիմնադրամի փորձագետներն իրականացրել են կարիքների գնահատում` պարզելու համար տուժած ընտանիքներին առավել անհրաժեշտ պարագաների և սնն դամթերքի տեսակները և քանակը: Այս մասին տեղեկացրին ԵՀԽ Հայաստանյան կլոր սեղան հիմնադրամից:

Նախաձեռնությունը մեկնարկել է մայիսի սկզբին` Եկեղեցիների համատեղ գործողություն դաշինքի (ACT Alliance) արագ արձագանքման ծրագրերի շրջանակում: Կլոր սեղան հիմնադրամը դաշինքի ակտիվ մասնակիցներից է` Հայաստանյան ֆորումի 3 անդամներից մեկը:

Մարդասիրական օգնության տրամադրման երկրորդ փուլի ընթացքում օգնություն ստացավ Արցախի Ստեփանակերտ, Մարտակերտ, Շահումյան, Վանք, Առաջնաձոր, Մատաղիս և այլ տուժած բնակավայրերի 500-ից ավելի ընտանիք:

Մայիսի սկզբին օգնության տրամադրման առաջին փուլի ընթացքում օգնություն էր ստացել 722 տուժած բնակիչ: Արցախից բացի մարդասիրական օգնություն է տրամադրվել նաև ԼՂՀ- ռմբահարված բնակավայրերից Հայաստանի Արմավիրի, Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում ապաստան գտած արցախցի ընտանիքներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում