Հայտնի են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումների օրերը

Հայտնի են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումների օրերը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 31-ին Բրյուսելում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՊԱ լրատվական գործակալությունը, հայտնել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նա նաեւ նշել է, որ հունիսի 2-ին Փարիզում համանախագահները կհանդիպեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվար Նալբանդյանը մայջսի 26-ին Ազգային ժողովում պատագմավորների հարցերին պատասխանելիս հայտնել էր, որ ակնկալվում են առաջիկա օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործանխարարների առանձին հանդիպումներ` չնշելով հանդիպման վայրն ու ժամկետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում