Միջազգային ոչ մի հակամարտություն չի կարող լուծվել առանց Ռուսաստանի մասնակցության. Շտայնմայեր

Միջազգային ոչ մի հակամարտություն չի կարող լուծվել առանց Ռուսաստանի մասնակցության. Շտայնմայեր

Մինսկի համաձայնությունների իրագործման ճանապարհին առաջընթացի դեպքում հարկ է մտածել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների՝ փուլ առ փուլ հանելու մասին, ընդսմին ոչ ոք շահագրգռված չէ Մոսկվային «ծնկի բերելու» հարցում: Այս հայտարարությունը մայիսի 30-ին արել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը՝ ելույթ ունենալով Բեռլինում կայացած գերմանա-ռուսական համաժողովում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Գերմանիան, ինչպես կարծում է Շտայնմայերը, պետք է ամեն ինչ անի Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու եւ նրա հետ երկխոսությունը կարգավորելու համար՝ միեւնույն ժամանակ շարունակելով պաշտպանել իր դիրքերը: Դրա հետ մեկտեղ նախարարը նշել է, որ ոչ ոք շահագրգռված չէ Ռուսաստանի տնտեսական թուլացմամբ: «Պատժամիջոցներն ինքնանպատակ չեն, դրանք գործընկերոջը ծնկի բերելու միջոց չեն»,- ասել է նա:

ԳՖՀ-ի ԱԳ նախարարը նաեւ կարծիք է հայտնել, որ միջազգային ոչ մի հակամարտություն չի կարող լուծվել առանց Ռուսաստանի մասնակցության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում