Վարդան Եղիազարյանն ու Վալերի Օսիպյանն ազատ են արձակվել

Ոստիկանության ՊՊԾ տարածքը գրաված զինված խումբն ազատ է արձակել հուլիսի 17-ից պատանդի կարգավիճակում գտնվող ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին։ Այս տեղեկատվությունը «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի հետ հարցազրույցում հաստատել է Վիտալի Բալասանյանը:

«Նրանք ներկայումս գտնվում են օպերատիվ շտաբում»,- ասել է Բալասանյանը:

Ավելի վաղ ազատ էին արձակվել նաև որպես պատանդ ՊՊԾ գնդում գտնվող երկու երիտասարդ ոստիկանները: Ներկայումս ՊՊԾ տարածքում պատանդներ չկան, և իրականացվում են մամուլի կենտրոնի ձևավորման աշխատանքեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում