Արմեն Մուրադյանը փորձել է մտնել ՊՊԾ գնդի տարածք, սակայն իրավապահները թույլ չեն տվել

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը փորձել է մուտք գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, որը հուլիսի 17-ից գրավված է զինված խմբի կողմից: «Արմենպրես»-ին ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ նա նպատակ ուներ քննարկել գնդի տարածքում վիրավորների բուժօգնության կազմակերպման և պատանդ բժիշկների ազատ արձակման հարցը:

«Իրավապահները, սակայն, թույլ չեն տվել, որ նախարարն այցելի տարածք: Նախարարն արդեն վերադարձել է»,-  ասացին նախարարությունից:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում