«Ժողովուրդ». Հնարավոր է կասեցվի «Սլավմեդ» ԲԿ-ի ծննդօգնության ծառայությունը

«Նախօրեին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում վիրահատությունից երկու օր անց մահացել է 28-ամյա կին՝ ծննդկան։ «Սլավմեդ» բժշկական կենտրոնն, ինչպես հայտնի է, պատկանում է Աժ պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի ընտանիքին։ Համբարձումյանները հայտնի են ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող «Սլավմոթորս» ընկերությամբ եւ «Սնիկերս», «Մարս» ու մի շարք հանրահայտ ապրանքանիշների շոկոլադներ ներկրելու մենաշնորհով։ Սակայն վերջին տարիներին սկսել են իրենց ուժերը փորձել նաեւ առողջապահության ոլորտում։ Ու պետք է արձանագրենք, որ մահացության դեպքերը հաճախակի են։ Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 28֊ին «Սլավմեդ»–ում մահացել էր 38-ամյա Նաիրա Մուսայելյանը։ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով որը ուսումնասիրելու եւ գնահատելու է «Սլավմեդ»–ի մանկաբարձագինեկոլոգիական ծառայության վիճակը։ «ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ չի բացառվում, որ կասեցվի ԲԿ-ի ծննդօգնության ծառայությունը կամ գործունեության լիցենզիան ընդհանրապես»,–գրում է թերթը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում