AM | RU
USD
EUR
RUB

Գագիկ Ծառուկյանի հավակնոտ, բայց հստակ ձևակերպումը

Այսօր հեռավոր Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկում են 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Օլիմպիադան տարվա կարևոր իրադարձություններից մեկն է՝ ոչ միայն մարզական առումով:

Օլիմպիական խաղերը խաղաղության, հանդուրժողականության խորհուրդ ունեն և չգրված կանոններով դադար են տալիս պատերազմներին, պետությունների քաղաքական և տնտեսական լարված հարաբերություններին, քաղաքացիական բախումներին:

Օլիմպիական խաղերը վաղուց հարթակ են ոչ միայն անհատ մարզիկների, նրանց ցուցանիշների և ռեկորդների, այլ նաև պետությունները ներկայացնող հավաքականների մրցակցության համար:

Ժամանակակից սպորտն այսօր մեծապես բացահայտում է որևէ պետության պոտենցիալը, նրա քաղաքական, տնտեսական, սոցիալական հնարավորությունների սահմանագիծը:

Սպորտը հասարակական, սոցիալական կյանքի բաղկացուցիչ է և չի կարող ենթակառուցվածքային զարգացում ունենալ, եթե պետության մեջ բացակայում են անհրաժեշտ նախադրյալները:

Այս առումով պետք է իրատես լինել և Օլիմպիադային մասնակից մեր հավաքականից պահանջել այն, ինչի հնարավորությունները ստեղծել ենք բոլորս:

Մյուս կողմից բարեբախտություն է, որ ՀԱՕԿ-ը՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի, ունի սպորտին, մեր մարզիկներին նվիրված ղեկավարություն:

Թերևս սրանով պայամանավորված՝ մենք արդարացի սպասելիքներ ունենք, որ կոնկրետ մարզաձևերում մերոնք Ռիոյից կվերադառնան մեդալներով:

Փոքր երկրները սովորաբար իրենց հարևանների հետ մրցակցելու բարդույթ ունեն: Հաշվի առնելով հայ-ադրբեջանական հակամարտությունը՝ մենք նույնիսկ մարզական հարթության մեջ հեռակա մրցակցում ենք ադրբեջանցիների հետ:

Միանգամայն ճիշտ էր Գագիկ Ծառուկյանը, որ իր վերջին ասուլիսում ժամանակավրեպ ու փոքր համարեց հայ-ադրբեջանական մարզական մրցակցությունը: Մեր մարզիկներից յուրաքանչյուրը ոչ միայն ադրբեջանցու հաղթելու, այլև աշխարհում առաջին ուժեղագույնը լինելու խնդիր ունի:

Ծառուկյանը տվել է հավակնոտ, բայց հստակ ձևակերպում: Բարի երթ մեր մարզիկներին:

Սարգիս Հակոբյան

Լրահոս
Դեսպան Ուրազաևը Վիգեն Սարգսյանին է ներկայացրել ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության նորանշանակ ռազմական կցորդին Ադրբեջանական դատարանը ընդդիմադիր Գյոզալ Բայրամլիին դատապարտել է 3 տարվա ազատազրկման Ելիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները Մակրոնն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում երկխոսության վերսկսումը կբերի կոնկրետ արդյունքների Հայաստանն արևմուտքի և արևելքի միջև կայուն ժողովրդավարական երկիր կառուցելու երկար ճանապարհ է անցել. Էմանուել Մակրոն Հայաստանի վարչապետն ու Շվեյցարիայի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր Պետք չէ հարկման դաշտը մանիպուլյացիայի ենթարկել. նախարարը որոշ ապրանքատեսակներից ԱԱՀ չգանձելու առաջարկի մասին ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Նիդերլանդների ներկայացուցիչը Մխիթարյանը «Արսենալ»-ի կազմում կկրի «7» համարի մարզաշապիկը Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ Կառավարությունը գյուղատնտեսության համար կսուբսիդավորի դիզվառելիքի թանկացումը Ադրբեջանում հում նավթի արդյունահանումը վերջին 7 տարում նվազել է 23,66 տոկոսով Եռացատկորդ Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանում Հայաստանում սննդամթերքի թանկացումն ավելի մեծ չափով է ազդում գնաճի վրա, քան տարածաշրջանի մյուս երկրներում Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցում նոր արագաչափ կգործարկվի ՊԲ-ում անցնող տարում առաջընթաց է արձանագրվել զորքերի կենսագործունեության բոլոր ուղղություններով Գյուղատնտեսության նախարարը ներկայացրեց Հայաստանում կարտոֆիլի թանկացման պատճառը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել ՄԱԶԾ-ԳԷՀ լայնածավալ ծրագրի ղեկավար կոմիտեի նիստը ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով նոր համազեկուցող է նշանակվել Վարդան Արամյանը տնտեսական կայուն աճ ունենալու համար կարևորում է մասնավոր ներդրումների ներգրավումը Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի նորանշանակ դեսպանին Հարկային օրենսգրքի նոր դրույթները դրական ազդեցություն են ունենալու 90 տոկոս վարձու աշխատողների վրա Արաբագետն Աֆրինում Թուրքիայի գործողությունները համարում է անուղղակիորեն ԱՄՆ-ի դեմ Արցախի նախագահը մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին Մխիթարյանի աշխատավարձի չափը «Արսենալ»-ում հայտնի է Ալեքսանդր Իսկանդարյանը խորհրդարանում չի տեսնում այնպիսի ուժի, որը կարող է ընդդիմանալ Արմեն Սարգսյանի թեկնածությանը Բենզինի, սեղմած գազի և դիզվառելիքի գների բարձրացումը շղթայական թանկացումների չի հանգեցնի Թուրքիայում ձերբակալվում են «Ձիթենու ճյուղ» գործողության դեմ արտահայտվող գործիչները ԿԲ-ն հունվարի գնաճը կանխատեսում է նախորդ տարիներին արձանագրվածի շրջանակում Կոչվում է «Ձիթենու ճյուղ» Խաչքարերը մեր պատմության ու մշակույթի, թերևս, ամենախորհրդանշական վկաներն են Մեկ անգամ կարմիր, ընդմիշտ կարմիր. «Յունայթեդ»-ի երկրպագուները շնորհակալություն են հայտնել Մխիթարյանին Ադրբեջանում շարունակվում են ճնշումները ընդդիմադիրների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանների նկատմամբ Հայաստանում աշխատավարձերն ու կենսաթոշակներն ավելի բարձր են, քան Վրաստանում և Ադրբեջանում Գերմանիան մտահոգություն է հայտնել Սիրիայում Թուրքիայի գործողությունների առնչությամբ ԱԺ-ում գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ լսումները մեկնարկեցին թեժ մթնոլորտում 24-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Արա Բաբլոյանը հույս ունի գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ հիմնավորված առաջարկներ լսել Կյանքը շարունակվում է. Մխիթարյանը հրաժեշտի խոսքով դիմել է «Յունայթեդ»-ի երկրպագուներին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan