Աֆղանստանում ոչնչացվել է «Թալիբան» շարժման պարագլուխներից մեկը

Աֆղանստանում ոչնչացվել է «Թալիբան» շարժման պարագլուխներից մեկը

Աֆղանստանում օգոստոսի 15-ին իր երկու թիկնապահների հետ ոչնչացվել է «Թալիբան» շարժման պարագլուխներից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Սինհուա» գործակալությունը:

Նրա տվյալներով՝ Մուլլա Ասմաթուլան Քունդուզի նահանգում գործող թալիբների պարագլուխն էր: Նա սպանվել է Աֆղանստանի զինված ուժերի եւ ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության հատուկ գործողության ընթացքում:

«Թալիբան» շարժման ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանել այդ տեղեկատվությունը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում