Սեյրան Օհանյանը և Իվան Վոլինկինը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական գործընկերության զարգացումը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն oգոստոսի 24-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,

hանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետագա զարգացման ընթացքը, տարածաշրջանային անվտանգության խնդիրները և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում