Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Բեյրութի Առաքելական փոխանորդության նորանշանակ եպիսկոպոսի հետ

Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն օգոստոսի 24-ին հանդիպել է Բեյրութի Առաքելական փոխանորդության նորանշակ առաջնորդ, Լիբանանում Ֆրանցիսկյան միաբանության մեծավոր Սեզար եպիսկոպոս Եսայանի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպան Մկրտչյանը Սեզար Եսայանին է փոխանցել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական ուղերձը և Գերապայծառ Եսայանին մաղթել բեղուն գործունեություն իր առաքելության ընթացքում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում, քրիստոնեական համայնքների պաշտպանության և նրանց աջակցության ցուցաբերման խնդիրների շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Հայաստան` Առաջին քրիստոնյա երկիր, ուխտագնացության կարևորությանը և վերջինիս կողմից հղած ուղերձին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում