ՀՀԿ-ական պատգամավորը չի բացառում՝ «Սասնա ծռերի» գործողությունները կարող էին դրսից հրահրված լինել

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ լրագրողների հանդիպմանն ակնարկեց, որ «Սասնա ծռեր» խմբի զինված գործողությունները կարող էին և դրսից հրահրված լինել՝ պնդելով, որ կատարվածը ոչ այլ ինչ էր, քան ահաբեկչություն, որն արդարացնելու համար որպես դրդապատճառ առաջ էին քաշվում իշխանությունների՝ հողերի հանձնման միտումներ: Մելիքյանի պնդմամբ, լինելով անվտանգային բարդ իրավիճակում, չպետք է կուլ գնանք նման խայծերի և լուրջ վերաբերենք արտաքին և ներքին առկա մարտահրավերներին:

Հանդիպմանը ներկա «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը հորդորեց կատարվածի պատճառները և լուծումները փնտրել երկրի ներսում, երբ կան բազում խնդիրներ՝ կոռուպցիայից մինչև սոցիալ-տնտեսական: Ըստ այդմ՝ եթե ՀՀ-ում որևէ զինված գործողություն է տեղի ունենում, դրա պատասխանատուն իշխանությունն է, որը չի կարողանում կատարել սահմանադրորեն իրեն վերապահված պարտականությունները: 

ՀՀԿ-ական պատգամավորը չբացառեց՝ երկրում կան լուրջ խնդիրներ, բայց չպետք է դրքանց լուծմանը հասնել ահաբեկչական մեթոդներով: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում