Պետերբուրգի իշխանությունները համաձայնեցրել են գրող Սերգեյ Դովլաթովի հուշարձանի կանգնեցումը

Պետերբուրգում Սերգեյ Դովլաթովի հուշարձանի կանգնեցումը, հաջակցություն որի ստորագրահավաք Էր հայտարարվել օգոստոսին, համաձայնեցրել են Սանկտ Պետերբուրգի նահանգապետի մոտ կայացած խորհրդակցությունում, բայց չեն հասցնի այն կանգնեցնել գրողի 75-ամյակի առթիվ, որը նշվում Է սեպտեմբերի 3-ին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին պատմել Է Պետերբուրգի նահանգապետի խորհրդական, «Սանկտ Պետերբուրգ» հեռուստաալիքի ղեկավար Սերգեյ Բոյարսկին:

«Հուշարձանի տեղադրումը համաձայնեցրել են, քաղաքական կամքն առկա Է, բայց բոլոր ընթացակարգերն անցկացնել չենք հասցնի: Ուստի փառատոնի ժամանակ կկազմակերպենք հուշարձանի շնորհանդեսը, դրա տեղադրման ամսաթիվը դեռեւս որոշված չԷ»,-ասել Է Բոյարսկին:

Դրա հետ մեկտեղ նա ճշտել Է, որ հուշարձանը կտեղադրեն ոչ թե Ռուբինշտեյն փողոցի 23 տան բակում, ինչպես ավելի վաղ առաջարկվում Էր, այլ դրա անմիջական մերձակայքում:

Քանդակի հեղինակ Վյաչեսլավ Բուխաեւը ՏԱՍՍ-ին հայտնել Է, որ հուշարձանը կարելի կլինի տեղադրել հենահարթակը պատրաստելուց հետո:

Հուշարձանն իրենից ներկայացնում Է երկումետրանոց կոմպոզիցիա, որտեղ Դովլաթովը կանգնած Է բնակարանի բաց դռների մոտ: Գրողի արձանն արդեն ստեղծված Է մեկենաս Դմիտրի Նիկիտինի միջոցներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում