AM | RU | EN
USD
EUR
RUB

Մամիկոն Հակոբյան. «Օզոնային շերտի քայքայումը կարող է հանգեցնել մաշկի քաղցկեղի և աչքի կատարակտի դեպքերի աճի»

Սեպտեմբերի 16-ը օզոնային շերտի պահպանության միջազգային օրն է: Օզոնի դերի և նրա նոսրացման վտանգի մասին այսօր խիստ մտահոգ խոսում են աշխարհի շատ գիտնականներ: Այդ շերտի պահպանության և դրա կարևորության մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց այդ բնագավառի ճանաչված մասնագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու դոցենտ Մամիկոն Հակոբյանի հետ: Ստորև ներկայացնում ենք այդ հարցազրույցը:

- Պարոն Հակոբյան, խնդրում եմ հանրամատչելի ձևով բացատրեք, թե ի±նչ է իրենից ներկայացնում «օզոնային շերտը» և ի՞նչ է սպառնում մարդկությանը այդ շերտի նոսրացման պարագայում:

- Սիրով: Օզոնային շերտը մեր կենսապահովության երաշխիքն է: Օզոնը գազ է, որն առկա է մթնոլորտում: Օզոնի յուրաքանչյուր մոլեկուլ պարունակում է թթվածնի երեք ատոմ: Օզոնի մեծ մասը գտնվում է մթնոլորտի երկու շերտերում: Մթնոլորտային օզոնի շուրջ 10%-ը գտնվում է ներքնոլորտում, որն անմիջապես երկրի հետ շփվող շերտն է (ծովի մակերևույթից մինչև 10-16 կմ բարձրության վրա): Օզոնի մնացած մասը` մոտ 90%-ը, գտնվում է վերնոլորտում, որն սկսվում է անմիջապես ներքնոլորտից հետո և տարածվում մինչև ծովի մակերևույթից մոտ 50 կմ բարձրության վրա: Վերնոլորտային օզոնի մեծ զանգվածը հաճախ անվանում են «օզոնային շերտ»:

- Ինչպե՞ս է օզոնը գոյանում մթնոլորտում:

- Օզոնը մթնոլորտում առաջանում է բազմափուլ քիմիական ռեակցիաների հետևանքով, որի համար անհրաժեշտ է նաև Արեգակի լույսը: Վերնոլորտում այդ պրոցեսը սկսվում է թթվածնի մոլեկուլի (Օ2) տրոհումից` Արեգակի ուլտրամանուշակագույն (ՈՒՄ) ճառագայթման ազդեցության տակ: Ներքնոլորտում օզոնը ձևավորվում է տարբեր քիմիական ռեակցիանների միջոցով, որոնց մասնակցում են ածխաջրածին և ազոտ պարունակող գազերը:

- Ինչու՞ ենք հոգ տանում մթնոլորտային օզոնի պահպանության համար:

- Վերնոլորտային օզոնը կլանում է Արեգակի կենսաբանորեն վնասակար ՈՒՄ ճառագայթների որոշ մասը: Այդ օգտակար դերի շնորհիվ վերնոլորտային օզոնն անվանում են «լավ օզոն»: Հակառակ դրան՝ ներքնոլորտային օզոնը, որն առաջանում է օդի աղտոտվածության հետևանքով, համարվում է «վատ օզոն», որովհետև այն կարող է վնաս պատճառել մարդկանց, կենդանիներին և բույսերին:

-Ինչպե՞ս է չափվում օզոնի քանակությունը մթնոլորտում:

- Օզոնի քանակությունը մթնոլորտում չափվում է ինչպես երկրի վրա գտնվող, այնպես էլ տիեզերական դիտակայաններում գտնվող սարքավորումներով:

- Մարդկությունը ե՞րբ սկսեց ահազանգել օզոնային շերտի քայքայման մասին:

- 1970-ական թվականներին հայտնաբերվել է, որ մարդու կողմից ստեղծված որոշ քիմիական նյութեր կարող են քայքայել օզոնը և օզոնային շերտը, ինչի հետևանքով Երկրի մակերևույթին հասնող ՈՒՄ ճառագայթման աճը կարող է հանգեցնել մաշկի քաղցկեղի և աչքի կատարակտի դեպքերի աճի:

Բնապահպանական այս խնդրի հայտնաբերումից հետո հետազոտողներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են օզոնային շերտին սպառնացող վտանգի ուսումնասիրության վրա: Դիտակայանների տվյալները ցույց են տվել, որ մթնոլորտում շարունակաբար աճում է օզոն քայքայող քիմիական նյութերի քանակությունը: Այդ աճը պայմանավորված է այնպիսի նյութերի աճող արտադրությամբ և օգտագործմամբ, ինչպիսիք են քլորֆտորածխածինները, որոնք օգտագործվում են սառնարաններում և օդորակիչներում, փրփուրների արտադրության մեջ` քիմիական մաքրման նպատակներով: Լաբորատոր փորձերը և մթնոլորտայի ն չափումները հայտնաբերեցին այն քիմիական ռեակցիաները, որոնցով քայքայվում է օզոնը: Ստացված տեղեկությունների հիման վրա ստեղծվեցին համակարգչային մոդելներ, որոնց օգնությամբ հնարավոր եղավ գնահատել ներկայումս տեղի ունեցող և ապագայում սպասվող օզոնային շերտի քայքայման աստիճանները: Աշխարհի շատ գիտնականների աշխատանքները հիմք են ծառայել օզոնի քայքայման գործընթացի խոր գիտական ընկալման համար: Պարզ է դարձել նաև, որ օզոն քայքայող նյութերի շարունակվող կուտակումը մթնոլորտում հանգեցնելու է օզոնային շերտի հետագա քայքայմանը:

Նկատի ունենալով օզոնային շերտի հետագա քայքայման հեռանկարը, աշխարհի պետությունները 1987թ. սեպտեմբերի 16-ին ստորագրեցին Մոնրեալի արձանագրությունը` որպես համամոլորակային խնդրին համամոլորակային անդրադարձի միջոց: Հենց այդ օրն էլ նշվում է որպես օզոնային շերտի պահպանության միջազգային օր:

- Պարոն Հակոբյան, իսկ ինչպե՞ս են հայ գիտնականները մասնակցում այդ կարևորագույն խնդրի լուծման գործընթացին:

- Հայ գիտնականները օզոնի շերտի քայքայման հիմնախնդիրներով սկսել են զբաղվել դեռևս Մոնրեալի գիտաժողովից երկու տարի առաջ:

Հայաստանում օզոնային շերտի քայքայման հիմնախնդրին առնչվող աշխատանքներ և մոնիտորինգ կազմակերպելու ծրագրով դեռ 1985թ. Ռուսաստանի Դաշնության «Թայֆուն» գիտաարտադրական միավորման նախաձեռնությամբ և երջանկահիշատակ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարույր Մաթևոսյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ստեղծվել էր գիտահետազոտական խումբ Երևանում և Սևանա լճի ափին ենթաարբանյակային օզոնաչափական կայաններ հիմնելու համար: Այդ կայանների ստեղծման նպատակն էր ապահովել օզոնի ընդհանուր պարունակության (ՕԸՊ) արբանյակային չափումների արդյունքների վերահսկումը վերգետնյա զուգահեռ չափումների միջոցով: Ես երջանիկ եմ, որ իմ ուսուցիչ և գիտական ղեկավար պրոֆեսոր Պարույր Մաթևոսյանն այն ժամանակ ինձ ևս ընդգրկեց այդ խմբում:

-Պարոն Հակոբյան, որքան ինձ հայտնի է, Ձեր կողմից մշակվել և պատրաստվել են չափիչներ, որոնց համար ստացել եք արտոնագրեր:

-Այո, հետազոտությունները ավելի արդյունավետ անցկացնելու նպատակով մշակվեցին և ստեղծվեցին երեք չափիչներ` «Մթնոլորտի օզոնի խտության չափման սարք», «Արեգակի ՈՒՄ ճառագայթման ինտենսիվության չափման սարք», «Մթնոլորտում ծծմբի երկօքսիդի խտության չափման սարք», ինչպես նաև մշակվեցին և ստեղծվեցին Արեգակին հետևող երկրային և ծովային համակարգեր, որոնք կիրառվեցին Բայկոնուրում անցկացված լայնածավալ գիտահետազոտական աշխատանքներում՝ արժանանալով մասնագետների բարձր գնահատականին: Դրանից հետո չափումներն իրականացվում և ստացված տվյալներն օգտագործվում էին Հայաստանի կենսոլորտի վրա օզոնի և ՈՒՄ ճառագայթման ազդեցության գնահատման համար: Չափումների արդյունքները, որոնք կատարվում էին Երևանի և Սևանի օզոնաչափական կետերում տեղադրված մեր ստեղծած սարքերի հիման վրա, վկայում էին Հայաստանի Հանրապետության բարդ օզոնամթնոլորտի դինամիկայի, ինչպես նաև միանշանակ կորելացիոն կապի առկայության մասին օզոնային շերտի նվազման և մարդու մաշկի քաղցկեղային հիվանդության միջև:

Մեր գիտնականները հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրատարակել են այդ խնդրին առնչվող շուրջ երկու տասնյակ հետազոտական աշխատանքներ: Կարծում եմ, օզոնային շերտի քայքայման արդյունքները ուսումնասիրելու գործում հայ գիտնականները նույնպես անուրանալի վաստակ ունեն:

Ցավոք, ԽՍՀՄ փլուզումից հետո մեր աշխատանքները դադարեցվեցին:

- Ո՞րն էր պատճառը, ֆինանսավորու՞մը:

- Այո: Ցավալի է, որ մեր երկրում սոցիալական պայմանների բերումով միշտ չէ, որ հնարավոր է գիտությանը հավուր պատշաճի ֆինանսավորել:

- Դուք երբևէ դիմել ե՞ք օզոնային շերտի վերաբերյալ ուսումնասիրությունները ֆինանսավորելու խնդրանքով:

- Օզոնային շերտի մոնիտորինգի արդյունքները կիրառական նպատակներով օգտագործելու համար 2007 և 2013 թվականներին ներկայացրել ենք հայտ «ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում ստանալու համար»: Ցավոք, մեր հայտը երկու անգամն էլ չի բավարարվել:

 

Հարցազրույցը վարեց Լևոն Ազրոյանը «Արմենպրես»-ի թղթակից

Լրահոս
Հայոց ցեղասպանության մասին նյութի պատճառով Ադրբեջանում փակվել է ТНТ հեռուստաալիքը Գյումրիում ռուս զինծառայողի ենթադրյալ սպանության կասկածյալը բերման է ենթարկվել.նա 20-ամյա երիտասարդ է (թարմացված) Կառավարության ծրագրերն ուղղված են գյուղատնտեսության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը. ՀՀ վարչապետ Պատվաստումների շնորհիվ Հայաստանում 17 անգամ նվազել են ռոտավիրուսով պայմանավորված հոսպիտալացումները «Երկիր Ծիրանի» կուսակցությունը կմիանա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթին Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Մյունխենի սիմֆոնիկ նվագախումբը Տարոն Մարգարյանը խոստանում է վերանայել բոլոր ոլորտները, որոնցից քաղաքացիները գոհ չեն Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ավստրիական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽ պատգամավոր Ֆրանկ Էնգելին «Ելք»-ի օգտին քվեարկությունը դրական փոփոխությունների շարունակություն է. Փաշինյանը հանդիպեց ավանցիներին Երևանում աշակերտները զինտեխնիկայի կորուստն էապես նվազեցնող ռոբոտ են ստեղծել. բացահայտումներ ցուցահանդեսից Գերմանացիները հորդորում են Էրդողանի աջակից գերմանաբնակ թուրքերին լքել այդ երկիրը Թուրքիան պետք է փոխհատուցի իր արարքների համար. Ջեյմս Կրոմվելի հարցազրույցը «Խոստումը» ֆիլմի մասին ՄԻՊ-ի զեկույցում տեղ գտած առանձին ձևակերպումներ զուրկ չեն զգացմունքայնությունից. ՀՀ ոստիկանության արձագանքը Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ քրգործով մեկ անձ ձերբակալվել է Երևանում ապրիլի 24-ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ Մարսելում բացվել է Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակը Թուրքիայում քրդերի հետ բախման հետևանքով թուրք զինվոր է սպանվել Նախարարը հյուրընկալել է Սան Խոսեի պետական համալսարանի նախագահին Հայոց ցեղասպանության զոհերի շտեմարանում արդեն տասնյակ հազարավոր մարդկանց անուններ են ընդգրկվել Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա հարձակումից հայ խաղաղապահները չեն տուժել Հայ ժողովուրդը շարունակում է արդարություն պահանջել. Արամ Ա-ի ապրիլի 24-ի պատգամը Գյուլենի շարժման անդամ լինելու մեղադրանքով Թուրքիայում 42 հոգի է ձերբակալվել Ցեղասպանությունների ճանաչման հարցում Թուրքիան ամենավատ օրինակն է. Եվրոպայի հակառասիստական շարժման նախագահ Քաղաքացուն առևանգելու համար մեղադրանք է առաջադրվել 2 անձի Հայաստանը պետք է ստանձնի Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման գործընթացի համակարգումը. Արմեն Մարուքյան Բիբլոս քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել Երևանցիների մեծամասնությունը կրկին կքվեարկի Տարոն Մարգարյանի օգտին. Gallup- ի հարցման արդյունքները Հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին ու նրանց ժառանգներին. Ջասթին Թրուդո Բարելավվել է Արցախի հրշեջ-փրկարարական ջոկատների տեխնիկական հագեցվածությունը ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայում ավարտվել է ուսուցման աշխատանքների ստուգման գործընթացը Անվճար երթուղիներն ապրիլի 24-ին այցելուներին կտեղափոխեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Անվճար երթուղիներն ապրիլի 24-ին այցելուներին կտեղափոխեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Մեկնարկել են «Անվտանգ Հայաստան» խորագրով միջազգային ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները Նավթի գները նվազել են Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով 3 հոգի մահացել են 2017-ի առաջին եռամսյակում արձանագրվել են տնտեսական հուսադրող ցուցանիշներ. Վարչապետն այցելել է Տնտեսական զարգացման նախարարություն Հայ համայնքը Երուսաղեմում թուրքական հյուպատոսարանի դիմաց բողոքի ակցիա կանցկացնի «Ֆրանսիայի ընտրություններում Մարին Լը Պենի հնարավորությունները անուղղակիորեն ավելացել են».Նարեկ Գալստյան Վայոմինգ նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan