Որակական առումով ՀՅԴ-ի պորտֆելների փոփոխություն կարող է լինել. քաղտեխնոլոգ

Կարեն Կարապետյանին վարչապետ է  նշանակել ՀՀԿ ղեկավարը. փորձ է արվում ունենալ տեխնոկրատների  կառավարություն, սա մի թև է, որին ՀՀԿ-ում չէին սպասում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Կարապետյանը: Սա, ըստ նրա, ՀՀԿ-ի վարկանիշի բարձրացան փորձ էր՝ հատուկ տեխնոլոգիա, որը «զոհ տվեց» ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին, այնպես էլ նախարարներին: Ըստ Քոչարյանի՝ իշխանությունն ի վերջո հասկացել է՝  «IT» դար է և «պոլիտբյուրոյի» կազմով այլևս հնարավոր չէ առաջ գնալ, անհրաժեշտ են նոր կադրեր:

Իսկ թե նոր կառավարության ձևավորումը պարզապես կոսմետիկ վերանորոգում է, թե՞ իրապես  հանգեցնելու է  համակարգային փոփոխության, կերևա առաջիկա քայլերից: Ներկա պահին հասարակության շրջանում զգուշավոր լավատեսություն է նկատվում, բայց եթե նոր կառավարությունը քայլեր չանի և չարդարացնի այս զգուշավոր լավատեսությունը, խորհրդարանական ընտրություններին հասարակությունը նույն դիրքին է վերադառնալու, ինչ նախկինում էր: 

Անդրադառնալով Դաշնակցական նախարարների ճակատագրին,  Կարեն Քոչարյանը նկատեց, որ քանակական առումով  իշխանությունները քաղաքական պայմանավորվածությունը չեն խախտի, «որակական առումով, սակայն, չի բացառվում, որ պորտֆել փոխվի»: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում