ԶԼՄ-ները հայտնել են Տոկիոյի մետրոյում հնարավոր գազային գրոհի մասին

Տոկիոյի մետրոպոլիտենի կայարաններից մեկում, հավանաբար, գազային գրոհ է կատարվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 28-ին այս մասին իր Twitter-ում հայտնել է «Սինհուա» գործակալությունը:

Գործակալության տեղեկատվությամբ՝ գետնուղու ուղեւորները տկարություն են զգացել: Որոշ տվյալներով՝ ընդհանուր առմամբ տուժել են ինը տղամարդ եւ կին:

Ինչպես հաղորդել է NHK-ն, վատ ինքնազգացողությունից գանգատվել է «Տակադանոբաբա» (քաղաքի Սինձյուկուի շրջան) կայարանում գտնվող մի քանի մարդ: Ոմանք նշել են կոկորդի հետ կապված խնդիրների մասին: Պատահարի վայր են ուղարկվել շտապ օգնության մեքենաներ:

Կայարանում «կսկծոտ հոտ» է զգացվում, նշել է FNN պորտալը: Այս պահին այլ մանրամասնություններ չկան:

1995 թվականի մարտին «Աում Սենրիկիե» աղանդի անդամները ահաբեկչական գործողություն են կատարել Տոկիոյի մետրոյի «Կասումիգասեկի» եւ «Նագատատյո» կայարաններում՝ փոշեցրելով զարին թունավոր գազ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում