Ադրբեջանի նախագահի օգնականը այցելել է Թուրքիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի սոցիալ-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը այցելել է Թուրքիա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է haqqin.az լրատվականը:

Այցի շրջանակներում Հասանովը հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ:

Նախարարի հետ հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել երկկողմանի հարաբերություններում նոր ռազմավարությունների մշակմանը, թուրքական եւ ադրբեջանական սփյուռքի հարցերին:

Քննարկվել է նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ առկա ռազմավարական համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու հարցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում