Հայաստանում զգալի աճ է գրանցվել կահույքի և ոսկերչական արտադրատեսակների արտադրությունում

2016 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում զգալի աճ են գրանցել կահույքի և ոսկերչական արտադրատեսակների արտադրությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վկայում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները: 2016 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 1մլրդ 548.1 մլն դրամի կահույք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արտադրությունն աճել է 41 .3 տոկոսով:

84.4 տոկոսով աճել է ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը: Այս տարվա առաջին ութ ամիսներին արտադրվել է 20 մլրդ 936.7 մլն դրամի ոսկերչական արտադրատեսակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում