52 ուղեւորներով ձկնորսանավ է այրվում Խաղաղ օվկիանոսում

Խաղաղ օվկիանոսում այրվում է Թայվանի դրոշը կրող մի ձկնորսանավ, որի վրա կան 52 ուղեւորներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ճապոնիայի առափնյա պահպանությունը:

Նշվում է, որ նավը աղետի է ենթարկվել Իվատե պրեֆեկտուրայից արեւելք 510 կմ հեռավորության վրա: Ճապոնական կողմի տվյալներով՝ ձկնորսանավը բախվել է մեկ այլ նավի, ինչը եւ բռնկման պատճառ դարձել: Ներկայում երկրորդ նավի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ չկան:

Միջադեպի վայր են ուղարվկում Ճապոնիայի առափնյա պահպանության պարեկային նավերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում