Աղցքի դամբարանի հետագա ուսումնասիրությունների համար անհրաժեշտ է ենթակառուցվածքներ ստեղծել.

Աղցքի Արշակունիների 4-րդ դարի դամբարանը խիստ կարեւոր նշանակություն ունի թե պատմագիտական, եւ թե մշակութային առումով, այդ իսկ պատճառով հետագա ուսումնասիրությունների համար անհրաժեշտ է ենթակառուցվածքներ ստեղծել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ պատա սխանելով պատգամավոր Արագած Ախոյանի հարցին:

Արմեն Ամիրյանը հավելեց, որ 2014-2017թթ-ի համապատասխան ծրագրով Աղցքի արքայական դամբարանադաշտի տարածքի վերականգնման, թանգարայնացման եւ ուսումնասիրությունների համար հատկացված միջոցներով աշխատանքները շարունակվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում