ԱԺ 5 խմբակցություններ գալիք ընտրություններում տեխնիկական աջակցություն տրամադրելու հարցով դիմում են ՄԱԿ-ին

Ազգային ժողովի 5 խմբակցություններ դիմում են Միացյալ ազգերի կազմակերպությանը Եվրամիության տրամադրած 2 միլիոն եվրո գումարի դիմաց ձեռքբերվելիք տեսանկահարանման սարքերի գործարկման հարցում աջակցություն ցուցաբերելու հարցով: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ԱԺ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ և ՀԱԿ խմբակցությունների ներկայացուցիչները ստորագրեցին համապատասխան համաձայնագիրը, որով պետք է դիմեն ՄԱԿ-ին՝ տեխնիկական աջակցություն ստանալու համար:

Այսինքն՝ խմբակցությունները ցանկանում են, որպեսզի ՄԱԿ-ը իրականացնի ընտրության օրը ընտրատարածքում կատարվելիք իրադարձություների նկարահանումն ու ուղիղ եթերի ապահովումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարության հրապարակմանը ներկա էր նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում