«Գազպրոմ»-ն ու Իրանը կարող են քննարկել ԻԻՀ-ից Հայաստան գազամատակարարումների ավելացման հարցը

«Գազպրոմ»-ն ու Իրանը կարող են քննարկել ԻԻՀ-ից Հայաստան գազամատակարարումների ավելացման հարցը

Իրանի և «Գազպրոմ»-ի միջև Մոսկվայում կայանալիք բանակցությունների ընթացքում կարող է անդրադարձ կատարվել նաև Իրանից Հայաստան գազամատակարարումների ծավալների ավելացմանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Կոմերսանտ»-ին հայտնել է իր աղբյուրը: Բանակցությունները վարելու են «Գազպրոմ»-ի կառավարման փոխնախագահ Վիտալի Մարկելովը և Իրանի նավթի փոխնախարար Ամիր Հոսեյն Զամանի Նիան:

Ըստ պարբերականի` բանակցություններն ընթանալու են ֆրանսիական Total ընկերության՝ իրանական շուկա վերադառնալու համատեքստում: Իրանը մտադիր է իր շուկա ներգրավել նաև «Գազպրոմ»-ին:

«Բանակցություններում կարող է անդրադարձ կատարվել նաև Իրանից Հայաստան գազի մատակարարումների աճին, որի գազատրանսպորտային համակարգը ղեկավարվում է ռուսական ընկերության կողմից: Այժմ «Գազպրոմ»-ը Հայաստանին գազ է մատակարարում Վրաստանով, որի հետ տարանցման մասին համաձայնագրի ժամկետը լրանում է տարեվերջին: Իրանի հետ բանակցությունները կարող են ուժեղացնել «Գազպրոմ»-ի դիրքերը և մեծացնել ճնշումը Վրաստանի վրա` տրանզիտի գնի նվազեցման համար»,- գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում