Նոր Նորքի 4-րդ զանգվածում հացի փուռ է այրվել

Նոր Նորքի 4-րդ զանգվածում հացի փուռ է այրվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 14-ին, ժամը 15.26-ին ահազանգ է ստացելլ, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի թիվ 9 շենքի մոտակայքում գտնվող հացի փռում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ա. Հովհաննիսյան փողոցի թիվ 26/3 հասցեում գտնվող հացի փռում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 15.50-ին, մարվել՝ 16.15-ին: Այրվել է փռի արտադրական հատվածը՝ գույքով (մոտ 60 քմ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում