Վեց մարդ, այդ թվում՝ հինգ երեխա է զոհվել Տվերի մարզում տեղի ունեցած հրդեհից

Վեց մարդ, այդ թվում՝ հինգ երեխա է զոհվել Տվերի մարզում տեղի ունեցած հրդեհից

Վեց մարդ, այդ թվում՝ հինգ երեխա է, նախնական տվյալներով, զոհվել Ռուսաստանի Տվերի մարզի Սպիրովյան շրջանում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանի արտակարգի իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում:

«Պենկովո գյուղի Ցենտրալնայա փողոցի բնակելի տանը հրդեհի մասին տեղեկատվությունը հերթապահ ծառայությունում ստացվել է նոյեմբերի 15-ին ժամը 02:59-ին: Նախնական տվյալներով՝ զոհվել է մի կին եւ հինգ երեխա»,– ասել են գերատեսչությունում:

Այնտեղ հավելել են, որ հերդեհից տուժել է նաեւ մի տղամարդ, որին շոկային վիճակում եւ այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Մամուլի ծառայությունում ճշտել են, որ փրկարարները հրդեհը մարել են ժամը 03:50-ին: Ընդամենը հրդեհի մարմանը ներգրավվել է 35 մարդ եւ 14 միավոր տեխնիկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում