Ադրբեջանում ոսկու արդյունահանումը նվազել է 14,5 տոկոսով

Ադրբեջանում ոսկու արդյունահանումը նվազել է 14,5 տոկոսով

Ադրբեջանում 2016 թվականի հունվար- հոկտեմբերին ոսկու արդյունահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 14,5 տոկոսով նվազել են:

Այս մասին , ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հաղորդմամբ` 2016 թվականի հունվար-հոկտեմբերին Ադրբեջանում ոսկու արդյունահանման ծավալները կազմել են 1 տոննա 616,8 կիլոգրամ:

Նավթի համաշխարհային գների անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամային վիճակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում