Իսրայելի իշխանությունները հրդեհի պատճառով տարհանում են Հայֆա քաղաքի 11 շրջաններ

Իսրայելի ոստիկանությունը մոլեգնող հրդեհների պատճառով երկրի՝ մեծությամբ երրորդ քաղաքի՝ Հայֆայի 11 շրջանների տարհանում է հայտարարել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Իրավապահ մարմինների հաղորդագրության մեջ թվարկված են այն թաղամասերը, որոնց հազարավոր բնակիչների կարգադրված է անհապաղ լքել իրենց տները: «Կրակի տարածման սպառնալիքի պատճառով քաղաքացիներին խնդրում ենք՝ հետեւել ոստիկանության աշխատակիցների հրահանգներին եւ անհապաղ լքել վտանգավոր գոտին»,- նշում են իրավապահ մարմինները: Տարհանվածներին տեղավորելու համար հատկացված Է հասարակական կենտրոնը եւ քաղաքի մարզադաշտերից մեկը:

Տեղական հեռուստաալիքները ցուցադրում են քաղաքի ծխապատ փողոցները եւ մոլեգնող կրակի լեզուները ծառերին ու թփերին՝ բազմահարկ շենքերի հենց պատերի ներքո:

Հայֆայի «շտապօգնության» ծառայությունը հայտնել է վեց տուժածների մասին: Նրանք հոսպիտալացվել են միջին ծանրության վիճակում, ասված է բժիշկների մամուլի տեղեկագրում:

Շուրջ 300 իսրայելացիներ նոյեմբերի 24-ին տարհանվել են նաեւ Հորդանան գետի Արեւմտյան գետի Տիմոն հրեական բնակավայրից: Կրակի դեմ պայքարը, որը դժվարանում է քամոտ ու չոր եղանակի պատճառով, շարունակվում է Երուսաղեմի մերձակա՝ Նատաֆ եւ Շաար հա Գայ բնակավայրերում:

Բռնկումների շարքը շարունակվում է երրորդ օրն անընդմեջ: Ավելի վաղ հրշեջները գետնից եւ օդից մարում էին կրակի օջախները Զիհրոն-Յաակով ոչ մեծ հյուսիսային քաղաքի մոտ, ինչպես նաեւ Երուսաղեմի եւ Թել Ավիվի միջեւ գտնվող Մոդիինա խոշոր բնակավայրի մատույցներում:

Իշխանությունները գտնում են, որ բռնկումների մի մասը հրկիզումների հետեւանք է, եւ արդեն բռնել են մի քանի կասկածյալների:

Իսրայելն օգնության խնդրանքով դիմել է արտասահմանյան երկրներին: Նրանցից վեցը ուղարկում են տասը հակահրդեհային ինքնաթիռներ, ինչի մասին հաղորդել է Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նաթանյահուի մամուլի ծառայությունը: Իսրայել երկու ինքնաթիռ է ուղարկել Ռուսաստանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում