Երևանում հաջողությամբ մեքենա վարելու համար պետք է երեք զույգ աչք

Երևանի փողոցներում դիտահորերը (люк) արդեն վաղուց սոսկ դիտահորերից վերածվել են հսկայական փոսերի: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել գործող բոլոր ավտոսպասարկման կետերի, հատկապես ընթացագործների (ходовик) հետ: Յուրաքանչյուր փողոցներում, այդ թվում կենտրոնական, առկա են տասնյակ փոսերի վերածված դիտահորեր ու մեքենայի և դիտահորի յուրաքանչյուր հանդիպումից հետո, որևէ ընթացագործի գործերն այդ օրը հաջող են ընթանում:

Եվ ստացվում է այնպես, որ այդ մասնագիտությունը քաղաքապետարանի թեթև ձեռքով աստիճանաբար դառնում է ամենապահանջվածն ու եկամտաբերը: Բացի այդ, դա շատ ձեռնտու է ԱՊՊԱ ընկերություններին, քանի որ փողոցում մեքենա վարելը վերածվել է համակարգչային խաղի, որտեղ քեզ հետապնդում են տասնյակ դևեր, վիշապներ ու պայթուցիկներ:

Ցանկացած փողոցով մեքենա վարելիս վարորդը պետք է ուշադրությամբ մեքենան փախցնի 3 մետր իրարից հեռավորությամբ շարված փոս-դիտահորերից, հընթացս խուսափելով այլ մեքենաների հետ բախումից, աչքերը չորս հետևելով տեսախցիկներին ու արագաչափերին, գումարած փողոցը չթույատրելի հատվածով անցնող հետիոտները:

Որպես խաղ, սա հրաշալի ժամանց է ապահովում, իսկ որպես իրականություն, ցանկացած վարորդին հաջողությամբ տուն հասնելու համար կամ պետք են 3 զույգ աչքեր, կամ ընտրություն ходовик-ի, ԱՊՊԱ ընկերության, բանտի ու տուգանքի միջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում