Հրազդանի ակումբներից մեկում 24-ամյա երիտասարդ է հանկարծամահ եղել

Հրազդան քաղաքի Միկրոշրջանի ակումբներից մեկում հայտնաբերվել է 24-ամյա երիտասարդի դի։

Այս լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Դեկտեմբերի 7-ին, ժամը 2։30-ին Հրազդան ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1992 թվականին ծնված Ն.Բ.-ն»,-ասաց նա։

Էդգար Ջանոյանը հայտնեց, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Միկրոշրջան թաղամասի ակումբներից մեկում, ըստ նախնական տեղեկությունների, ժամը 2։10-ի սահմաններում հանկարծամահ է եղել 24-ամյա երիտասարդ։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում