ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում է

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ 1988թ-ի աղետալի երկրաշարժի հերթական տարելիցին առաջին աշխատանքային այցով Շիրակի մարզում է:

Վարչապետը հարգանքի տուրք կմատուցի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Իսկ մինչ այդ նա առավոտյան Շիրակի մարզպետի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Շիրակի մարզի Ախուրյան համայնք, ծանոթացել երկրաշարժից հետո կատարված աշխատանքներին:

Ախուրյան այցից հետո վարչապետը մեկնելու է Գյումրի՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակ՝ ծաղկեպսակ դնելու երկրաշարժին զոհված հազարավոր գյումրեցիների հիշատակին կառուցված հուշակոթողին:

Կարեն Կարապետյանը կայցելի նաև Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն՝ ծանոթանալու կենտրոնի գործունեությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում