Հայտնաբերվել են Պակիստանում կործանված ինքնաթիռի 46 զոհվածների դիեր

Պակիստանցի զինվորականները երկրի Հայբեր Փահթունհվա նահանգի Աբոտաբադի շրջանում դեկտեմբերի 7-ին կործանված ինքնաթիռի բեկորներից դուրս են բերել 46 զոհվածների մարմիններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է իսլամական հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչությունը:

Գերատեսչության տվյալներով՝ օդանավում եղած 48 մարդուց ոչ ոչ մեկը չի փրկվել:

Չիթրալ-Իսլամաբադ չվերթն իրականացնող ART 42 տուրբինապտուտակավոր ինքնաթիռում եղել է 42 ուղեւոր (31 տղամարդ, 9 կին եւ 2 երեխա) եւ անձնակազմի 6 անդամ: Ուղեւորների թվում եղել է պակիստանցի հայտնի երգիչ Ջունեդ Ջամշեդը, ինչպես նաեւ երեք օտարերկրացիներ:

Ըստ առկա տեղեկատվության՝ ավիաաղետի պատճառ են դարձել շարժիչներից մեկի հետ կապված անսարքությունները: Ավելի վաղ տեղեկացվել է, որ հայտնաբերվել է ինքնաթիռի սեւ արկղը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում