Լիբանանահայությունը 85 հազար ԱՄՆ դոլար է հանգանակել Արցախի համար

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի գործադիր մարմնի կազմակերպած ռադիոմարաթոնի ընթացքում դեկտեմբերի 7-ին հանգանակվել է 85 հազար ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակիցը:

Գումարը պետք է հատկացվի Արցախում ապրիլյան պատերազմի պատճառով վնասված բնակարանների վերանորոգմանը, ինչպես նաև Արցախում բնակվող բազմազավակ ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագրին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում