Հաստատվել է ԵՄ-ՀՀ ընդհանուր ավիացիոն գոտուն Հայաստանի միանալու բանակցությունների մանդատը

Հայաստանը մանդատ է ստացել` շարունակելու բանակցությունները ԵՄ-ՀՀ ընդհանուր ավիացիոն գոտուն Հայաստանի Հանրապետության միանալու հետ կապված: Այս մասին տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` համաձայնագրով նախատեսվում է բաց եւ անարգել մուտքի երկկողմանի իրավունք 36 անդամ երկրների ավիացիոն շուկա: «ԵՄ ցանկացած երկրում գրանցված ավիաընկերություն կկարողանա ԵՄ անդամ մեկ այլ երկրի տարածքից չվերթներ իրականացնել դեպի Հայաստան` առանց տվյալ երկրների ավիացիոն իշխանությունների լրացուցիչ թույլտվության»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը՝ հավելելով, որ ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի կնքումը նաեւ ԵՄ-ում գործ ող բյուջետային ավիաընկերություններին հնարավորություն կտա անարգել չվերթներ իրականացնել դեպի Հայաստան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում