Անգլիայում ինքնասպանությունների թիվը հասել է անընդունելի մակարդակի. զեկույց

Անգլիայում ինքնասպանությունների թվաքանակը հասել է անընդունելի մակարդակի: Այդ մասին ասված է առողջապահության հատուկ կոմիտեի զեկույցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ուսումնասիրության համաձայն, 2015 թվականին Անգլիայում իր կյանքին վերջ է տվել 4 հազար 820 մարդ, ամբողջ Բրիտանիայում՝ 6 հազար 188 մարդ:

Առանձին փորձագետների կարծիքով՝ իրական թվերը կարող են ավելի մեծ լինել:

Զեկույցի հեղինակները փորձում են ազդել կառավարության վրա, որը հաջորդ տարի պետք է ինքնասպանությունների կանխման պլան ընդունի: Պատգամավորների կարծիքով՝ կառավարության նախորդ ծրագիրն անարդյունավետ էր:

Զեկույցի համաձայն, օգնությունը եւ աջակցությունը պետք է ավելի հասանելի դառնա այն մարդկանց համար, ովքեր գտնվում են ռիսկի գոտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում