Հալեպն ահաբեկիչներից կմաքրվի այս գիշեր

Հալեպը պետք է ահաբեկիչներից մաքրվի այս գիշեր: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին:

«Ես ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ հենց հիմա Արևելյան Հալեպի որոշ շրջաններից տարհանվում են վերջին ահաբեկիչները: Հալեպն այսօր գիշերը կմաքրվի»,– ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, ասել է Ջաֆարին:

Երեկ սիրիական պետական հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ մնացած գրոհայինների դուրս գալու պայմանը պետք է դառնա 1,2 հազար բնակիչների տարհանումն Իդլիբի նահանգի Ֆուա և Կեֆրայա բնակավայրերից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում