Թուրքական Նուսայբինում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել

Մարդինի Նուսայբին գավառի երկու թաղամասերում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Մարդինի նահանգապետարանի արած հայտարարության մեջ նշվում է, որ արգելքը հայտարարվել է այդ տարածքներում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ պայքարելու, հետախուզվող անձանց ձերբակալելու անհրաժեշտությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում